Մերձմոսկվայում հոգեւորականի տանը բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել, եւս 7-ը փրկվել են:

Հրդեհը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում: Նախնական տվյալներով, այդ տանն ապրում է հոգեւորականի 12 հոգուց կազմված ընտանիքը. նրանցից 5-ը մահացել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ԱԻՆ-ին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հրդեհի պատճառը դեռ պարզված չէ: Հրդեհն արդեն տեղայնացվել է եւ կանխվել դրա տարածումը դեպի տան կողքը գտնվող եկեղեցին:

Հրդեհից հետո, հոգեւորականը տանը գտել են 5 երեխաներից երեքի մարմինները: Մյուս երկու երեխաների ճակատագիրն անհայտ է: