Նոյեմբերի 24-ին, ժամը 10.20-ին, ոստիկանություն է զանգահարել Երեւան քաղաքի մի բնակչուհի  եւ հայտնել, որ հարեւանուհին հրկիզում է իր ավտոտնակի տանիքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին ահազանգող կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում,  հարեւանուհին հրկիզել է իր ավտոտնակի տանիքը:

Հրկիզման դրդապատճառների մասին ոստիկանությունը ոչինչ դեռ չի հաղորդում:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Կատարվում է նախաքննություն: