Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 09.05-ին, Բարբյուսի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով նոյեմբերի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, ով մարտի 24-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Երիտասարդը կալանավորված է:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 56 եւ 64 տարեկան երկու կանանց, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին խարդախության մեղադրանքով: