Մարսելի 53-ամյա բնակչուհի Էդվիժ Լիգոնեշը դարձել է Ֆրանսիայում կրծքի անորակ իմպլանտանտի առաջին զոհը:
Poly Implant Prothese ընկերությունը Ֆրանսիայում սկանդալային անուն է վաստակել անորակ պրոթեզների պատճառով: 2010թ. Առողջապահության նախարարությունը հետաքննություն էր սկսել ընկերության դեմ: Պարզվել է, որ իմպլանտանտները չեն համապատասխանում չափորոշիչներին, դրանց պաշտպանական շերտը կարող էր պատռվել, իսկ սիլիկոնը լցվել անմիջապես օրգանիզմ: Բացի այդ, սիլիկոնը նախատեսված չի եղել բժշկական նպատակների համար:
Ֆրանսիացի վիրաբույժները 30 հազար վիրահատություն են արել Poly Implant Prothese-ի արտադրանքով, եւ մոտ 1400 կանայք բողոք են ներկայացրել: Էդվիժ Լիգոնեշը նրանցից մեկն էր:




























