Թուրքիայի ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության կենտրոնում նախագծված ANKA անօդաչու թռչող սարքը առաջին երկար թռիչքն է կատարել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թուրքական արտադրության ANKA-ն անօդաչու հետախուզական թռչող սարքը բարձրացել է մինչեւ 6 հազար մետր բարձրության եւ օդում մնացել 6 ժամ։ Ամբողջ թռիչքի ընթացքում 240 տարբեր թեսթեր է իրականացվել։ 

Թուրքական անօդաչու սարքերը հաջորդ տարի կհամալրեն Թուրքիայի զինված ուժերը եւ կմասնակցեն PKK-ի դեմ պայքարին։

Նշենք, որ Թուրքիան ստիպված է ստեղծել սեփական արատադրության անօդաչու սարքեր, քանի որ թուրքական բանակում նախկինում կիրառված իսրայելական սարքերը հնարավոր չեն լիարժեք օգտագործել առանց իսրայելցի մասնագետների: