Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից հետո հետցնցումները դեռ շարունակվում են։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում Վան նահանգում տեղի է ունեցել 5 հազար 205 հետցնցում։ Երկրաշարժի վայրերում քաղաքացիներին կրկին կոչ է արվել չմտնել վթարային շենքերը։
Նշենք, որ հոկտեմբերի 23-ի երկրաշարժի հետեւանքով զոհվել է 604, իսկ նոյեմբերի 9-ի երկրաշարժից՝ 40 հոգի։



























