Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր` նոյեմբերի 25-ին, ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ քննարկել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է ստորագրվելիք փաստաթղթերի` Հայաստանում ներպետական համաձայնեցման ընթացքի մասին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծել է հայկական կողմի ակտիվ մասնակցությունը Կազմակերպության գործունեությանը, գոհունակություն հայտնել կառուցողական մոտեցումների կապակցությամբ:



























