Իջեւան քաղաքում ընտրությունների արդյունքը հայ հասարակության հաղթանակն է, այլ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որը ընտրություններում միայն կատալիզատորի դեր է խաղացել: Այդ մասին, նոյեմբերի 25-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, որոնց ընթացքում հանրապետական թեկնածուն պարտություն կրեց:

«Նրա խոսքով,  իջեւանյան ընտրությունները դարձան «հանրապետական խունտայի ամոթալի պարտությունը»:

«Իջեւանի հասարակությունը ապացուցեց, որ ոչ միայն արժանի է հաղթանակի, այլեւ նվաճեց հաղթանակի դափնիները: Առաջին անգամ ես ականատես եղա, որ պրովինցիալ հասարակությունն իր վրայից նետեց կուսակցականության պիտակը: Նրանք ապացուցեցին, որ ժողովուրդն է թելադրում իր քաղաքական կամքը, այլ ոչ իշխանությունը»:

Երկրի գլխավոր մարքսիստը նկատել է, որ իջեւանյան իրադարձությունները ցրեցին «հանրապետական արմադայի» անհաղթելիության առասպելը: