Ճապոնիայի արևմտյան Օգասավարա կղզիների մոտ հուլիսի 8-ին6,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը:
Երկրաշարժի ուժգնությունը Ճապոնիայի 7 բալանոց սեյսմիկ ինտենսիվության սանդղակով կազմել է 3 բալ:
Երկրաշարժի հետևանքով ցունամիի վտանգ չի եղել։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























