Հարավային Կովկասի եւ վրացական ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, նոյեմբերի 28-ին, երկրորդ անգամ այցելելու է Երեւան:
Եվրամիության պատվիրակության հաղորդագրության մեջ նշվում է, որ նա հանդիպելու է նախագահին, ԱԳ եւ Պաշտպանության նախարարներին, ԱԱԽ քարտուղարին: Քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այցը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու Եվրամիության ջանքերի շրջանակներում է տեղի ունենում:




























