Սիրիական և լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ երեքշաբթի Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նասրալլահի նախկին թիկնապահը և Ալ-Հաջ շարժման անդամ Աբու Ալ-Ֆադլ Քառնաբըշը:

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ Նասրալլայի նախկին թիկնապահ Ալ-Հաջ Աբու Ալ-Ֆադլ Քառնաբըշը սպանվել է Դամասկոս-Բեյրութ ճանապարհին՝ Ասաբուրի Յաֆուր անցակետի մոտ, երբ գնդակոծվել է նրա մեքենան։

«Հըզբոլլահ»-ն իր հերթին հայտնել է, որ իր զինյալներից մեկը՝ Յասեր Նիմր Քառնաբշը, որը ըստ ամենայնի, բոլորովին ուրիշ մարդ է, ևս սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։