Եվրահանձնաժողովը կարող է արդեն դեկտեմբերի վերջին ԵՄ նախարարների խորհրդից մանդատ ստանալ Հայաստանի կառավարության հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցով երկկողմ համաձայնագրեր կնքելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լեհաստանի պետքարտուղար Նիկոլայ Դովգիլովիչը:

«Մեր կողմից մենք կցանկանայինք մինչեւ դեկտեմբերի վերջ ավարտել աշխատանքը ԵՄ Խորհրդում Հայաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնագիր կնքելու համար»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: