Եվրամիությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ավելացնում է XXNX պոռնո կայքը բլոկի թվային կանոններով ամենախիստ վերահսկողության ենթակա առցանց ծառայությունների ցանկին, ներառյալ օգտատերերից իրենց տարիքը ապացուցել պահանջող տեխնիկական միջոցները, հայտնել է Associated Press -ը:

Դա «շատ խոշոր առցանց հարթակների» թվին դասվող չորրորդ պոռնոկայքն է, որը պետք է համապատասխանի Եվրամիության թվային ծառայությունների նորարարական օրենքին համապատասխան լրացուցիչ պարտավորություններին` ապահովելու համար համացանցի օգտատերերի անվտանգությունը:

Pornhub-ը, XVideos-ը և Stripchat-ը, ինչպես նաև 21 հիմնական հարթակներ և որոնման համակարգեր, մասնավորապես, TikTok-ը, Amazon-ը, Facebook-ը, Instagram-ը, Google-ը և այլն, նույնպես պետք է ենթարկվեն DSA-ի մի շարք կանոնների պարտադիր պահպանման պահանջին։ 

DSA-ն ուժի մեջ է մտել անցյալ տարի՝ մեծ տուգանքների սպառնալիքի ներքո համացանցի օգտատերերին՝ անօրինական բովանդակությունից և կասկածելի արտադրանքներից պաշտպանելու միտումով։