Մեծաձոր խոշորացված համայնքում կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով համայնքին տրամադրվել է տրակտոր, ձեռքի խոտհնձիչ եւ խոտի հակավորիչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ պայմանագրի արժեքը 15,9 մլն դրամ է:

«Մեծաձոր և Օթևան բնակավայրերում կառուցվել է նաեւ խմելու ջրի ներքին ցանց։ 

Ծրագրի արժեքը 10,2 մլն դրամ է, որից 8,1 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Նույն բնակավայրերում իրականացվել են նաեւ ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքներ: 

Ծրագրի արժեքը 34,3 մլն դրամ է, որից 25,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»: