ՄԱԿ-ի նոր կանխատեսման համաձայն, 2080-ականների կեսերին աշխարհի բնակչությունը կհասնի գագաթնակետի՝ 10,3 միլիարդի, այնուհետև կսկսի նվազել:

Ենթադրվում է, որ մինչև դարավերջ բնակչությունը կնվազի մինչև շուրջ 10,2 միլիարդ, ինչը 6 տոկոսով ցածր է, քան սպասվում էր մեկ տասնամյակ առաջ, գրում է ERR-ը։

«Որոշ երկրներում ծնելիության մակարդակն այժմ նույնիսկ ավելի ցածր է, քան նախկինում ակնկալվում էր, և մենք նաև ավելի արագ նվազում ենք տեսնում բարձր ծնելիությամբ որոշ շրջաններում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լի Ցզյունհուան:

2024 թվականի դրությամբ Երկրի վրա ընդհանուր առմամբ ապրում է 8,2 միլիարդ մարդ։