Մոսկովյան ակումբներից մեկում կովկասցիների փոխհրաձգության արդյունքում նվազագույնը երեք մարդ վիրավորվել է:
Դեպքը պատահել է Մոսկվայի արեւելյան մասում գտնվող «Բադա Բինգ» ակումբ-ռեստորանում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` միջադեպի մասին հաղորդումն ստացվել է մոտ 22 ժամ առաջ: Տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը հրազենային վնասվածք ունի գլխին, մյուսը` մեջքին:
Երրորդ վիրավորի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ըստ «Ինտերֆաքսի»` ակումբում կովկասցիների միջեւ խնդիր է առաջացել, որը վերաճել է կռվի: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը Դաղստանի բնակիչ է, որի անձը առայժմ չի պարզվել:
Իր հերթին LifeNews-ը հավաստիացնում է, որ ակումբ են ներխուժել անհայտ անձինք «եւ կրակել են հարավային հանրապետություններից եկած հինգ եկվորների վրա»: Խմբագրությունը նաեւ տուժածներից մեկի անունն է հայտնում` 39-ամյա Մուրալի Մուհամեդով:



























