Սիրիայի ավիաբազաներից մեկը գրոհելու արդյունքում 6 օդաչու է զոհվել: Այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության` նոյեմբերի 25-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության` հարձակումն իրականացրել է զինված ահաբեկչական խմբավորումը, եւ դա ապացուցում է, որ զինված ուժերի վրա հարձակումներին մասնակցում են «օտարերկրյա տարրեր», որոնց նպատակն է իջեցնել սիրիական բանակի մարտունակությունը, հաղորդում է Reuters-ը:




























