Թերթը գրում է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ` ՕԵԿ-ն ամեն ինչ անում է, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում:«Ժողովուրդի» տեղեկություններով` ՕԵԿ-ում ներքին որոշում է կայացվել, որ ՕԵԿ-ական նախարարներն ամեն օր հրապարակային որեւէ քայլ անեն, որպեսզի այդ կերպ հայտնվեն ՋԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ հետո էլ ցույց տան, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում: «Պատահական չէ, որ ՕԵԿ-ական նախարարները վերջին շրջանում սկսել են ընդունել օտարերկրյա պաշտոնյաներին կամ էլ այս այն հարցի վերաբերյալ պարբերաբար ասուլիս են անում, պարզաբանումներ տալիս: Իսկ ՕԵԿ-ական պատգամավորներին էլ հրահանգ է իջեցվել ելույթներ ունենալ հատկապես կարեւոր օրինագծերի մասին: Քարոզարշավը մոտենում է»,- գրել է թերթը::
«Ժողովուրդ». ՕԵԿ-ն ամեն ինչ անում է, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում
Տեղադրություն


























