ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան եւս հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական տեղեկատվություն փոխանակման դադարեցման մասին` վերջինիս մեղադրելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մեջ: Այս մասին հայտնել է Եվրոպայի գործերով նախարար Դեւիդ Լիդինգտոնը:

Ըստ նրա` այն բանից հետո, երբ Մոսկվան 2007թ. դադարեցրեց իր մասնակցությունը, պայմանագրի մնացած մասնակիցները «քիչ ջանքեր չեն գործադրել Ռուսաստանի Դաշնության որոշումը փոխելու ուղղությամբ»: Սակայն այդ ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, իսկ  «իրավիճակը, երբ 29 երկրներ կատարում են իրենց պարտականությունները, իսկ մեկը` ոչ, չի կարող անվերջ շարունակվել», գրում է The Daily Express-ը:

Ավելի վաղ պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի հետ ռազմական տեղեկատվություն փոխանակման դադարեցման մասին հայտարարել էր ԱՄՆ-ն: