Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են, որ «Գրավիր Wall Street»-ը շարժման տեղական մասնաճյուղի վրանային քաղաքը նոյեմբերի 28-ին կապամոնտաժվի:

Ինչպես հայտարարել է քաղաքապետ Անտոնիո Վիլարեյգոսան,  Սիթի հոլլի մոտ տեղակայված ճամբարը կեսօրից անմիջապես հետո կփակվի, իսկ քաղաքում մնացածները կձերբակալվեն` իշխանություններին չենթարկվելու համար:

Իշխանությունների որոշումը քաղաքապետը բացատրել է «հասարակական անվտանգության նկատմամբ անհանգստությամբ», թեեւ արժանին է մատուցել ակցիայի մասնակիցներին. «Շարժումն արթնացրեց երկրի գիտակցությունը: Նա ձայն տվեց նրանց, որոնց նախկինում չէին լսում: Ես հպարտ եմ, որ դա խաղաղ, առանց բռնությունների բողոք էր»,- քաղաքապետի խոսքերն է մեջ բերել «ՌԻԱ Նովոստին»:

Միաժամանակ` վրանային քաղաքի ներկայացուցիչը  բողոքի ակցիայի բոլոր մասնակիցների անունից հրաժարվել է  ենթարկվել տարածքը կամավոր ազատելու կոչին:

Հիշեցնենք, որ  «Գրավիր Wall Street»-ը շարժման մասնակիցների ճամբարն ապամոնտաժվել էր նոյեմբերի 15-ին, իսկ հրամանին չենթարկվողները ձերբակալվել էին: «Գրավիր Wall Street»-ը ակցիան մեկնարկել էր 2011-ի սեպտեմբերի 17-ին  Նյու Յորքում:  Հարյուր հազարավոր մարդկանց բողոքներն ուղղված էին ֆինանսական ինստիտուտների, առաջին հերթին` բանկերի դեմ: