Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն վթարի է ենթարկվել:

Համաձայն Բաքվի ոստիկանության Բինագադինյան շրջանային վարչության հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին` Ջաֆար Խանդանի փողոցում: Սամեդզադեի ծառայողական «Nissan» մակնիշի ավտոմեքենան   (10 AA 411)  բախվել է ճանապարհի հանդիպակաց գոտով ընթացող «Mercedes» ավտոմեքենային: Արդյունքում երկու մեքենաների վարորդները եւ Սամեդզադեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Փաստի առիթով կատարվում է հետաքննություն: