Սերբիայի ՆԳՆ հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանման աշխատակիցները վնասազերծել են 89-ամյա հանցագործին, որը սպանել է ամուսնական զույգի և վիրավորել մի մարդու։ Դրա մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

«Այս գիշեր հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանման աշխատակիցները վնասազերծել են 1935 թվականին ծնված կրկնակի մարդասպան Պ.Պ.-ին, որը Մայդանպեկ քաղաքի մերձակայքի Տոպոլնիցա գյուղում ատրճանակով սպանել է ամուսնական զույգին՝ 1955 թվականին ծնված Ռ.Յ-ին եւ 1956 ծնված Ռ՚Յ-ին, ինչպես նաև ծանր վիրավորել է 1965 թվականին ծնված Մ. Ն.-ին»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ի երեկոյան, երբ կասկածյալը վիճաբանությունից հետո կրակել և սպանել է հարևանությամբ ապրող ամուսնական զույգին, վիրավորել մի Մարդու թաքնվել անտառում։ Գործողության ընթացքում ՆԳՆ-ն անօդաչու թռչող սարքեր, գիշերային տեսանելիության սարքեր և ուղղաթիռ է օգտագործել։

«Հակառակ բանակցելու փորձերին, արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմանը, տղամարդը հրաժարվել է հանձնվել և ատրճանակը ձեռքին դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որից հետո, ոստիկանության օրենքով և ըստ ոստիկանության լիազորությունների, ոստիկանության աշխատակիցները և հակաահաբեկչական հատուկ ստորաբաժանումը վնասազերծել են նրան»,- եզրափակել է Դաչիչը։