Գերմանիայում ոստիկանության կողմից թուրք գործարարների սպանություններն իրականացրած նեոնացիստների բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մահվան ցուցակ։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության հայտնաբերած մահվան ցուցակը կազմված է եղել 88 անունից, որոնցից 68-ը եղել են թուրքեր, 11-ը՝ գերմանացի եւ 9 հոգի էլ այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Նշվում է, որ 1990-ականներից սկսած մինչեւ այսօր Գերմանիայում նեոնացիստների կողմից սպանվել է 20 թուրք։



























