Չինաստանում մսի պատրաստման ժամանակ արգելված քիմիական նյութեր կիրառելու համար 100 մարդ է ձերբակալվել:
Նրանց շարքում 78 տարբեր աստիճանի պաշտոնյաներ կան, ընդ որում` նրանցից մեկը դատապարտվել է մահապատժի, որը պետք է ի կատար ածվի երկու տարուց, հայտնում է Associated Press-ը եւ նշում, որ դատավճիռը հետագայում կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ:
Իշխանությունները պարզել են, որ Հենան նահանգի ագարակներից մի քանիսում խոզի մսի պատրաստման ընթացքում կլենբուտերոլ են օգտագործել, որը բարելավում է մսի համային հատկանիշները, բայց կարող է սրտխառնոց, գլխապտույտ եւ արագ սրտխփոց առաջացնել:

























