Պակիստանում ԱՄՆ-ի դեսպան Քեմերոն Մանթերին հրավիրել են այդ երկրի ԱԳՆ` բացատրություն տալու տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում, ճշգրտված տվյալներով, 25 զինծառայող է զոհվել, հիմնվելով տեղական լրատվամիջոցների վրա`հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պակիստանի իշխանությունները դեսպանի միջոցով իրենց վճռական բողոքն են փոխանցել ԱՄՆ վարչակազմին պակիստանյան զորքերի բլոկպոստի վրա ՆԱՏՕ-ի օդային գրոհի կապակցությամբ:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՆԱՏՕ-ի ուղղաթիռները Աֆղանստանի տարածքից ներխուժել են Պակիստանի օդային տարածք եւ գնդակոծել ստուգիչ անցակետը: Միջադեպի հետեւանքով, երկրի զինված ուժերի տվյալներով, 25 զինծառայող զոհվել է, եւս 14 զինվորներ եւ սպաներ վիրավորվել են: Պակիստանի իշխանությունները արգելափակել են ՆԱՏՕ-ի բեռների տեղափոխումն Աֆղանստան:



























