Թուրքական ATV հեռուստաընկերության եթերում ցուցադրվող Մուգե Անլըի հաղորդումը փակվել է։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության խորհուրդը (RTUK ) չի ներել Մուգե Անլըի նախատինքն ուղղված Վանի երկրաշարժից տուժվածներին եւ արգելել է նրա հեղինակային ծրագիրը։ Որոշման մեջ նշվել է, թե անընդունելի է ժողովրդի մեջ քեն եւ ատելություն սերմանելը։

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Մուգե Անլըն եթերում հանդիմանել է երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերել ցանկացողներին։ «Թող նրանք (քրդերը-NEWS.am) իրենց տեղն իմանան։ Տեղն եկած ժամանակ քար են նետում ոստիկանների վրա։ Այդ քար նետողների ձեռքը թող ջարդվի»,- ասել էր թուրք հաղորդավարուհին։