Ռուսաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու առաջին հայտն ստացել է «Երկրի բոլոր առողջ ուժերի» շքանշանի դափնեկիր Նիկոլայ Լեւաշեւից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի տեղեկացմամբ` Լեւաշեւի առաջադրման հարցը կքննարկվի Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայանալիք ժողովում:

Լեւաշեւի կայքը տեղեկացնում է, որ նա ակադեմիկոս է, դափնեկիր եւ շքանշանակիր, նա «Հավաքական անվտանգության գիտությունների ակադեմիայի» եւ «Ընտանեկան բժշկության ակադեմիայի» անդամ է, «Ռուսաստանի հպարտություն» մրցանակի դափնեկիր, արժանացել է  «Հանուն Ռուսաստանի բարօրության գործելու եւ Երկրի բոլոր առողջ ուժերին միավորելու» շքանշանի: Նա նաեւ «էություն եւ միտք» եւ  «Վերջին դիմումը մարդկությանը» գրքերի հեղինակն է, «Վերածնունդ: Ոսկե դար» շարժման հիմնադիրը եւ «Հոգեբանական դաշտի հատուկ գեներատորի» հայտնագործողը:

Դրա հետ մեկտեղ, իր կայքում Ռուսաստանի նախագահի նորաթուխ թեկնածու Լեվաշեւը «առողջարար տեսասեանսներ» է անցկացնում, գրում է «Газета.Ru»-ն: