Եգիպտոսում կառավարության շենքը շրջափակումից հանել փորձող զրահամեքենայի տակ ընկած ցուցարարը ստացված վնասվածքներից  մահացել է հիվանդանոցում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նա ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ տարածքից հեռացող ոստիկանական զրահամեքենան շրջադարձ կատարելիս վրաերթի էր ենթարկել նրան:

Ոստիկանները կառավարության շենքի տարածքն ազատելու ապարդյուն փորձ են ձեռնարկել. նրանք արցունքաբեր գազի կոտորակներով կրակել են ցուցարարների վրա, բայց այն բանից հետո, երբ վերջիններս սկսել են քարկոծել զրահամեքենաները, նույնիսկ փորձել են այրել դրանցից մեկը, նրանք շրջվել եւ հեռացել են:

Վրաերթի ենթարկված երիտասարդից բացի, հիվանդանոց են տեղափոխվել եւս 15 մարդ` արցունքաբեր գազից թունավորվելու հետեւանքով: