Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ՍՊԸ-ին:
Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործվում է կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում՝ գրանցելով բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ:
Ծրագիրն իրականացվում է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
2021 թվականին տրամադրված արտոնության ցանկում, Մաքսային մարմինների կողմից կատարվել է ցանկում ներկայացված կոդերի փոփոխություն, որի արդյունքում ներկայացված ԱՏԳ ԱԱ ծածկագրերը փոխվել են:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել 8462 23 00 090 ԱՏԳԱԱ ծածկագրով սարքավորումը ավելացնել որոշմամբ հաստատված հավելվածում՝ առաջացած խնդրին լուծում տալու նպատակով:
Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 24․9 մլն դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլն դրամ։





























