Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ PKK-ի դեմ պայքարի շրջանակներում կավելացվեն Թուրքիայի սահմաններում առկա պահակակետերը՝ այդ թվում Հայաստանի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը՝ կառավարությանը ներկայացնելով պաշտպանության նախարարության բյուջեն ՝ հանդես եկել հայտարարությամբ։ Ըստ նախարարի՝ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) ուժերը թուլանում են եւ շեշտել է, որ թուրքական անվտանգության ուժերը վճռական են ահաբեկչության դեմ պայքարում։ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Սիրիայի հետ սահմանին կառուցվում են 18, Իրանի եւ Իրաքի սահմաններին՝ 17 եւ Հայաստանի հետ սահմանին՝ 11 նոր պահակակետեր, որոնց շինարարությունը ավարտին կհասնի 2010 թվականի վերջին։