Սիրիան Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններին հատուկ պատասխան է տվել:

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ` Սիրիան Թուրքիային սահմանակից  Քամըշլը եւ Այն Դիվար շրջաններում տեղակայել է ռուսական արտադրության SCUD հրթիռները, որոնք ունեն միջուկային մարտագլխիկներ կրելու եւ մինչեւ 1500 կմ հարվածելու հնարավորություն:

Հրապարակման մեջ նշվում է նաեւ Սիրիայի զինված ուժերում առկա տեխնիկայի քանակը: «Սիրիան ունի 310 հազարանոց բանակ, որոնցից 220 հազարը ծառայում են ցամաքային զորքերում:  Սիրիայի բանակում կա 1700 հատ T72-M1, 1100 հատ T62-MK եւ 2500 հատ T55 տանկ:  Սիրիայի զինանոցում են գտնվում ռուսական, կորեական եւ իրանական արտադրության 1600 միավոր հրետանային տեխնիկա, իսկ հետեւակն օգտագործում է Խորհրդային միության ժամանակաշրջանից ստացած «Կալաշնիկով» ավտոմատ հրազենը»,-նշվում է հրապարակման մեջ: