Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած Արաբական երկրների լիգայի համաժողովի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի թիկնապահների հետ միջադեպ է գրանցվել:

Firat գործակալության փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Ահմեդ Դավութօղլուն Կահիրեյում մտել է Արաբական երկրների լիգայի համաժաղովի նիստին, մուտքի մոտ դռեւս անհայտ պատճառներով ծեծվել են Դավութօղլուի թիկնապահները: Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որ թուրքական պատվիրակության որոշ անդամներ մտնեն նիստի: