Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են Իսրայել եւ Հորդանան վառելիք մատակարարող գազատարի հերթական պայթյունների շարքով:

Agence France-Presse-ը հաղորդում է, որ նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան Սինայի թերակղզում  երկու պայթյուն է որոտացել` մի քանի վայրկյան ընդմիջումով:

Ըստ ականատեսների` դրանից քիչ առաջ դեպքի վայրում անհայտ դիմակավոր անձացով մի ջիպ էր նկատվել: Մարդկային զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

«Lenta.ru»-ն հիշեցնում է, որ 2011թ. փետրվարին Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո Սինայի թերակղզու գազատարը պայթեցվում է արդեն իններորդ անգամ: Ինչպես ենթադրում են եգիպտական իշխանությունները, պայթյունի պատասխանատվությունը կրում են տեղի բեդվինական ցեղախմբերը, որոնք դժգոհ են, որ Եգիպտոսն Իսրայելին վառելիք է մատակարարում: