ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու առաջադրված Ռոբերտ Քենեդի կրտսերը կանխատեսել է, որ ԱՄՆ-ում հեղափոխություն է սկսվելու։
«Այս երկրում հեղափոխություն է լինելու: Հարցն այն է, թե արդյոք այն հիմնված կլինի իդեալիզմի վրա, թե կգրավվի մութ, հետադիմական ուժերի կողմից։ Ընտրությունը մերն է»,- գրել է նա իր X էջում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է, որ չի հավակնելու վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ միաժամանակ աջակցելով Քամալա Հարիսի առաջադրմանը Դեմոկրատական կուսակցության թեկնածուի պաշտոնում։ Միաժամանակ նա խոստացել է առաջիկա օրերին հանդես գալ ուղերձով եւ բացատրել իր չառաջադրվելու պատճառները:





























