Գերմանիայում «կանաչների» շարժման շուրջ 500 ներկայացուցիչներ են ձերբակալվել ռադիոակտիվ թափոններ տեղափոխող «միջուկային գնացքի» ճանապարհը փակելու փորձի համար:

Իրավապահ մարմինների հետ բախումների հետեւանքով 150 մարդ վիրավորվել է: Associated Press-ը տեղեկացնում է, որ նրանք հիմնականում վնասվել են ռետինե փամփուշտներից եւ արցունքաբեր գազից:

Հաղորդվում է, որ նշանակված կետում` Գորլիբեն քաղաքի մոտ, գրեթե հազար «կանաչներ»  ձեռնաշղթաներով իրենց գամել են երկաթգծերին: Այժմ ոստիկաններն ստիպված են «մաքրել» ճանապարհը բողոքողներից:

Գերմանիայի բնապահպաններն արդեն մի քանի օր է բողոքում են Ֆրանսիայից ռադիոակտիվ թափոններ  տեղափոխելու դեմ:

Նրանք նստացույցեր են կազմակերպում «միջուկային գնացքի» երթուղու տարբեր հատվածներում:

150 տոննա ռադիոակտիվ թափոններ տեղափոխող գնացքը նոյեմբերի 23-ին դուրս է եկել Վալոնից: 11 վագոններից բաղկացած կազմը Ներքին Նորմանդիայի AREVA ընկերություններում վերամշակված  միջուկային թափոնները պետք է ի պահ հանձնի Գերմանիային, հաղորդում է «Ռոսբալտը»: