Հազարավոր քուրդ ցուցարարներ, նոյեմբերի 26-ին դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ «ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ բռնապետության» կարգախոսով: Բեռլինում գործող քրդական կազմակերպություների բողոքի ակցիայի ժամանակ ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի հետ: Ցուցարարները շշեր ու քարեր են նետել ոստիկանների վրա, ովքեր արգելված ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել: Մոտ 2000 ցուցարար ձերբակալվել է:
Նշենք, որ Բեռլին-Բրանդենբուրգ դաշնային տարածքի գերագույն դատարանը արգելել է ուրբաթ օրը նախատեսված քրդերի կողմից անցկացվելիք ցույցը: Դատարանը պատճառաբանել է, որ քրդերի նման ակցիաների նպատակը PKK-ի քարոզչությունն է, որն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Եվրամիությունում եւ Միացյալ Նահանգներում:



























