Իտալիան կարող է ԱՄՀ-ից 400-600 մլրդ եվրոյի արտակարգ վարկ ստանալ` 4-5% տոկոսադրույքով:
Իտալիայի պետական պարտքը այս պահին կազմում է 1,9 տրիլիոն եվրո, եւ Հռոմի ֆինանսական օգնության դիմումը ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին միանգամայն սպասելի էր:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` վարկը «ժամանակավորապես կվերացնի իտալական պարտքերի վերաֆինանսավորման անհրաժեշտությունը» եւ, դրանով իսկ, Իտալիայի նոր իշխանություններին 12-18 ամիս ժամանակ կտրամադրի, որի ընթացքում երկրի կառավարությունը կարող է կրճատել բյուջետային ծախսերը եւ այլ բարեփոխումներ իրականացնել:



























