ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։

452520063_889773086518141_1064289132285575727_n.jpg (58 KB)

Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում։

452428870_889773113184805_3684224157947678899_n.jpg (127 KB)