Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասերը հայտարարել է, որ Իսրայել-Լիբանանյան սահմանին իրավիճակը կարող է «ողջ տարածաշրջանը ներքաշել» պատերազմի մեջ:

Հենիս-Պլասերը ասել է, որ նման ռազմական գործողությունների լուծումը «միայն Լիբանանում չէ» և հույս հայտնել, որ Գազայում հրադադարի համաձայնագիրը կարող է լուծել դրանք:

Վերջին շրջանում իրավիճակը Լիբանանի և Իսրայելի սահմանին գնալով սրվում է։ Իսրայելական ուժերը և «Հեզբոլլահը» ռմբակոծել են միմյանց տարածքները՝ սպանելով և վիրավորելով բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: