Չորեքշաբթի օրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից անմիջապես առաջ, ոստիկանությունը օգտագործել է պղպեղի սփրեյ և պայթուցիկ սարք՝ լուսաբռնկիչով, հաղորդում է CNN-ի նկարահանող խումբը:

Պաղեստինամետ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, երբ նրանք փորձել են անցնել ոստիկանական պատնեշը: Մի քանի րոպե լարվածությունից հետո բազմաթիվ ցուցարարներ հեռացել են պատնեշից և շարունակել երթը և վանկարկումները։

NBC News-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մոտ 500 ցուցարարներ հավաքվել են փողոցում՝ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթից առաջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնած են եղել մեծ պաստառի հետևում, որի վրա գրված է եղել՝ «Ձերբակալե՛ք Նեթանյահուին ցեղասպանության համար»։

Խումբը ցուցարարներին փայտե ձողերի վրա ցուցանակներ է տրամադրել՝ «Ազատ արձակե՛ք բոլոր պաղեստինցի քաղբանտարկյալներին» և «Անմիջապես վերացրե՛ք Գազայի պաշարումը» գրառումներով։