Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ հակապատերազմական ցուցարարներին անվանել է «Իրանի օգտակար հիմարներ», հայտնում է CNN-ը։

«Որքանով մենք գիտենք, Իրանը ֆինանսավորում է հակաիսրայելական ցույցերը, որոնք տեղի են ունենում հենց այս շենքի մոտ»,- ասել է նա։ «Նրանք շատ չեն, բայց նրանք այնտեղ են, ամբողջ քաղաքում»:

Նեթանյահուն մեկնաբանել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի վերջին հայտարարությունը, թե «Իրանը փորձում է գաղտնի կերպով բողոքի ցույցեր հրահրել ԱՄՆ-ում՝ կապված Գազայի հակամարտության հետ»։

Իր հայտարարության մեջ Հեյնսն ասել է, որ «կցանկանայի պարզաբանել, որ ես գիտեմ, որ ցույցերին մասնակցող ամերիկացիները բարեխղճորեն արտահայտում են իրենց տեսակետները Գազայի հակամարտության վերաբերյալ», հավելելով, որ «այս հետախուզությունն այլ բան չի ցույց տալիս»: Նեթանյահուն, սակայն, ավելի է ուռճացրել իրավիճակը՝ ասելով, որ ցուցարարները «կանգնում են Համասի կողքին» և «կանգնում են բռնաբարողների և մարդասպանների կողքին»։