Հինգշաբթի առավոտյան նավթի գներն ընկել են նախորդ օրվա ակտիվ աճից հետո, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ում վառելիքի պաշարների կրճատման տվյալների հետ:
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,63 դոլարով (0,77%)՝ հասնելով 81,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Չորեքշաբթի օրը Brent-ը թանկացել է 0,7 դոլարով (0,9%)՝ հասնելով 81,71 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,64 դոլարով (0,82%)՝ մինչև 76,95 դոլար։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,63 դոլարով (0,8%)՝ հասնելով 77,59 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Հասանելի է
русский


























