Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից մեկ օր առաջ կոչ արեց շուտափույթ դադարեցնել Իսրայելի պատերազմը Գազայի հատվածում և վերադարձնել պատանդներին՝ հավելելով, որ երկիրը պետք է ավելի լավ կառավարի իր «հանրային կապերը»:
ԱՄՆ նախկին նախագահը Fox News-ին տված հարցազրույցում քննադատել է նաև նրանց, ովքեր բողոքել են երեկ Կոնգրեսի համատեղ նիստում Նեթանյահուի ելույթի դեմ։





























