Դնեպրում ձերբակալել են 18-ամյա մի երիտասարդի, որին կասկածում են լեզվաբան և Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության մեջ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն ինձ հենց նոր զեկուցեց Իրինա Ֆարիոնի սպանության մեջ կասկածվողի Դնեպրում կալանավորման մասին»,- հայտարարել է նա։

Զելենսկին հավելել է, որ կասկածյալին կալանավորելու գործողությունը շատ բարդ է եղել։

«Այս օրերի ընթացքում Ուկրաինայի ազգային ոստիկանության, անվտանգության ծառայության և այլ ծառայությունների հարյուրավոր մասնագետներ աշխատել են սպանությունը բացահայտելու համար։ «Երախտապարտ եմ ամեն օր հանցագործության պատկերին ավելի շատ փաստեր ավելացրած յուրաքանչյուրին, և մոտեցրել է ամբողջական ճշմարտության բացահայտումը», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և փորձաքննություններ։ Ներքին գործերի նախարարին հանձնարարել եմ հանրությանը ներկայացնել բոլոր մանրամասները»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր և հասարակական գործիչ Իրինա Ֆարիոնը մահացել է հուլիսի 19-ին հիվանդանոցում մահափորձից հետո։

Հուլիսի 19-ի երեկոյան հայտնի է դարձել, որ անհայտ անձը կրակել է Ֆարիոնի վրա, երբ նա Լվովի իր տան մոտ էր։ Նա վիրավորվել էր գլխից։