Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Դեսպանը միացել է նաև Գորիս քաղաքի հատվածում պարեկություն իրականացնող խմբին։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և առաքելության գործունեության մեջ Էստոնիայի ունեցած ներդրման համա»,-ասված է առաքելության X-ի միկրոբլոկում: