Դեկտեմբերի 1-ին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւի երդմնակալության արարողության հյուրերի թվում կլինեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Ղազախստանը եւ Տաջիկստանը ներկայացված կլինեն կառավարության ղեկավարներ Քարիմ Մասիմովի եւ Աքիլ Աքիլովի մակարդակով, տեղեկացնում է  CA-NEWS-ը`վկայակոչելով Ղրղըզստանի կառավարության աշխատակազմին:

Սպասվում է նաեւ Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Ա. Ռուբինովի, Թուրքմենստանի մեջլիսի նախագահի տեղակալ Քասըմղուլ Բաբաեւի, ՉԺՀ համաչինական ժողովի փոխխոսնակ Իսմայիլ Թիլվալդիի մասնակցությունը:

Հրավիրվածների ցուցակում են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ԵվրԱզէՍ-ի գլխավոր քարտուղար Տ. Մանսուրովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ս. Լեբեդեւը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Միրոսլավ Ենչան, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռ. Բլեյքը, Հնդկաստանի ԱԳ նախարար Ի. Ահմեդը, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Հ. Սաթուլլահը, ՌԴ Մուֆթիների խորհրդի նախագահ  Ռ. Գայնուդտինը, արքայազն Քարիմ Աղա Խան IV-ը:

Ակնկալվում է նաեւ, որ միջոցառմանը կմասնակցեն Չեչնիայի ղեկավար Ռ. Քադիրովը, ինչպես նաեւ Թաթարստանի խորհրդարանի ներկայացուցիչներ: