ՎիԷլՎի Սենթր ընկերությունը սպառողին է ներկայանում ավելի քան 20 տարի, զբաղվում է կենցաղային, խոհանոցային,համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ, ինչպես նաև  մանրամեծածախ վաճառքով։ ՎիԷլՎի Սենթր ընկերության խանութ սրահներում սպառողին ենք ներկայացնում սանտեխնիկայի և շինանյութի մեծ տեսականի։  Զբաղեցնելով առաջատար դիրք հայկական շուկայում՝ «ՎիԷլՎի Սենթր»-ը աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների մեծ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: Էլեկտրոնիկայի և կահույքի ցանցը ունի թվով ութ խանութ սրահներ որոնք տեղակայված են ինչպես Երևանում այնպես էլ Գյումրի և Աբովյան քաղաքներում։ Հատկապես առանձնանում է Արշակունյաց փողոցում գտնվող կենտրոնական խանութ սրահը,որը իր մեծությամբ Անդրկովկասում միակն է։

Toshiba-ն ՎիԷլՎի Սենթր-ի Էքսկլյուզիվ գործընկերների շարքում է և շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը՝ ժամանակ առ ժամանակ առաջարկելով նոր տեսականի՝ նորարար տեխնոլոգիական և ժամանակակից լուծումներով։ Ճապոնական այս հայտնի ապրանքանիշը աչքի է ընկնում իր բարձրորակ խոշոր Էլեկտրատեխնիկայով։ Այն վստահված բրենդ է մի շարք եվրոպական, ամերիկյան և նույնիսկ աֆրիկյան եկրկրներում։

ՎիԷլՎի Սենթր-ում ներկայացված է Toshiba ապրանքանիշի լայն տեսականի՝ հեռուստացույցներ, օդորակիչներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, սպասք լվացող մեքենաներ, փոշեկուլներ, միկրոալիքային վառարաններ։

Toshiba/Տոշիբա-ն իր պատմությունը սկսել է դեռևս 1875 թվականին, երբ Հիսաշիգե Տանական Տոկիոյում բացեց հեռագրական սարքավորումների գործարան: Ժամանակակից դարում էլ այս ընկերությունը չի դադարում զարմացնել իր նորամուծություններով և շարունակում է սպառողին ներկայանալ որակյալ արտադրանքով։

Toshiba-ն այժմ ճապոնական խոշորագույն ընկերություններից մեկն է՝ շուրջ 200,000 աշխատակիցներով և 29 միլիարդ դոլար շուկայական արժեքով: Ընկերության ձեռքբերումները սկիզբ են առնում 1930 թվականից ճապոնական առաջին էլեկտրական լվացքի մեքենաների և սառնարանների արտադրությամբ և շարունակվում են 1959 թվականին ճապոնական առաջին միկրոալիքային վառարանների ստեղծմամբ։ Իսկ 1977 թվականը շրջադարձային էր Toshiba ընկերության այն առումով, որ այն դարձավ աշխարհում առաջինը, ով արտադրեց սպլիտ տիպի օդորակիչներ՝ ինվերտերով աշխատող կոմպրեսորներով: