ԱՄՆ-ում կառավարության հաշվիչ պալատը լրացուցիչ հաշվապահական սխալներ է հայտնաբերել Պենտագոնի՝ Ուկրաինա ուղարկված 2 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերքի, հրթիռների և այլ սարքավորումների հաշվարկներում։

Ըստ այդմ, «սխալ գնահատման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ օգնության բյուջեն աճել է մինչև 8,2 միլիարդ դոլար», ասվում է ԱՄՆ կառավարության զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Պաշտպանության նախարարությունը «դժվարություն է ունեցել ճշգրիտ գնահատել Ուկրաինա առաքված պաշտպանական ապրանքները՝ հաշվապահական հաշվառման անհասկանալի սահմանումների պատճառով», ասվում է Կառավարության հաշվիչ պալատի (GAO) նոր զեկույցում: