ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի ֆոնին, էջ է բացել TikTok սոցիալական ցանցում՝ չնայած ԱՄՆ գործող նախագահի՝ չինական սոցիալական ցանցն արգելելու փորձերին։

«Ես լսել եմ, որ վերջերս հայտնվել եմ «Քեզ համար» էջում (TikTok-ի օգտատերերի համար առաջարկվող տեսանյութերով), ուստի մտածեցի, որ ես ինքս կգրանցվեմ այստեղ»,- ասել է Հարիսը TikTok-ի իր առաջին տեսանյութում։