Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիային անցած Հաթայ նահանգը (Ալեքսանդրեթի սանջակ) 1939-ին Թուրքիային է հանձնվել ընդամենը 7 մլն ֆրանկի դիմաց։

Թուրքական Vatan-ի թղթակցին է հասել մի փաստաթուղթ, որից պարզ է դարձել, որ 1939-ին Թուրքիային անցած Հաթայ նահանգի համար Թուրքիայի կենտրոնական բանկից ֆրանսիային է վճարվել 7 մլն ֆրանկ։ Նշվում է, որ այդ գումարի շնորհիվ է հնարավոր դարձել Հաթայ նահանգի փոխանցումը Թուրքիային։  Այդ համաձայնագրերի տակ ստորագրել են Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Իսմեթ Ինոնյուն, վարչապետ Ռեֆիք Սայդամն ու բոլոր նախարարները։

Նշենք, որ Հաթայ նահանգում ապրել են մեծ թվով հայեր, ովքեր 1939-ից հետո լքեցին իրենց հողերը։ Սակայն Հաթայի հայկական Վագըֆ գյուղը դեռեւս շարունակում է իր գոյությունը։